Միջազգային

«Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել:

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության», - գրել է Մակրոնը։