Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆի հետ։
Նարիշկինի խոսքով՝ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցը եղել է «շատ կառուցողական»։ «Շատ կառուցողական զրույց էր։ Այդ պատճառով չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց կարող է տեղի ունենալ նաև հանդիպում», - ասել է Նարիշկինը։