Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կընդհատի այցը Հարավային Աֆրիկա և կվերադառնա Կիև՝ Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակումից հետո։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Հարավային Աֆրիկայում կանցկացնի բոլոր անհրաժեշտ հանդիպումները՝ երկրի քաղաքական և հասարակական առաջնորդներին լիարժեք տեղեկացնելու իրավիճակի մասին», – գրել է Զելենսկին Telegram-ում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կիևին՝ սպանելով առնվազն ութ քաղաքացի, վիրավորելով ավելի քան 70-ին և ավերելով շենքեր։ Սա Կիևի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենախոշոր հարձակումն է։