Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ժամանել է Լոնդոն՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի ուղեկցությամբ:
Երմակը սոցցանցի իր էջում գրել է, որ, անկախ ամեն ինչից, իրենք կաշխատեն հանուն խաղաղության:
«Այսօր մենք կխոսենք լիակատար և անվերապահ հրադադարի հասնելու ուղիների մասին՝ որպես կարգավորման լիարժեք գործընթացի և արդար ու կայուն խաղաղության հասնելու առաջին քայլ»,- ընդգծել է Երմակը։
Նա ասել է, որ ճանապարհը հեշտ չի եղել, սակայն Ուկրաինան նախկինի պես հավատարիմ է դրան, և որ նախորդ բանակցություններում Ուկրաինայի կողմից որդեգրած դիրքորոշումները ցույց են տվել, որ իր երկիրը խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին: