Միջազգային

Պեսկովը նշել է ուկրաինական հակամարտության անհապաղ դադարեցման պայմանները

Ուկրաինայի հակամարտությունն ակնթարթորեն կավարտվի, եթե Կիևն իր զորքերը դուրս բերի Ռուսաստանի սահմանադրությամբ ամրագրված չորս շրջաններից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե Ուկրաինան դուրս բերեց իր զորքերը այս չորս շրջաններից, ապա՝ այո՛: Բոլոր չորս շրջաններն էլ ամրագրված են մեր սահմանադրությամբ՝ որպես Ռուսաստանի անբաժանելի մաս»,- ասել է Պեսկովը ֆրանսիական Point հրատարակությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հակամարտության արագ կարգավորման հեռանկարների մասին հարցին։

Պեսկովի խոսքով՝ Եվրոպան պատերազմ է ուզում, ոչ թե բանակցություններ, իսկ Ռուսաստանը ներկայումս նրա հետ ընդհանուր դիրքորոշում չունի։ 

«Հիմա միասնական դիրքորոշումներ չկան, քանի որ Եվրոպան պատերազմ է ուզում, ոչ թե բանակցություններ, մենք նրանց ուժով այնտեղ չենք պահելուԼ Եվրոպան ինքնիշխան չէ, նա արեց այն, ինչ Բայդենի վարչակազմն էր խնդրել, կարծես յուրաքանչյուր նախագահ, յուրաքանչյուր վարչապետ նրա խորհրդականն էր: Մինչ այժմ Վաշինգտոնն էր գլխավոր դերը խաղում»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, նա խնդիրներ չունի ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ էլ Շվեդիայի հետ, որոնք միացել են ՆԱՏՕ-ին։