Դանիայի և Գերմանիայի միջև՝ Բալթիկ ծովի տակ, կառուցվում է աշխարհի ամենաերկար Ֆեմարնբելտ հավաքովի թունելը: Կառույցը բաղկացած է լինելու առանձին տարրերից, ինչպես Lego-ն․ հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ դրա երկարությունը կկազմի 18 կմ․ այն կդառնա աշխարհի ամենաերկար հավաքովի ավտոմոբիլային և երկաթուղային թունելը: Թունելի հատվածները կտեղադրվեն ծովի հատակին, այնուհետև կմիանան իրար:
Նախագծի հիմնական շինհրապարակը գտնվում է թունելի հյուսիսային մուտքի մոտ՝ Դանիայի հարավ-արևելյան Լոլան կղզու ափին։ Կառույցն զբաղեցնում է ավելի քան 500 հեկտար տարածք և ներառում է նավահանգիստ ու գործարան, որտեղ արտադրվում են թունելի հատվածները:
Յուրաքանչյուր մասի (որը բաղկացած է 217 մ երկարությունից և 42 մ լայնությունից) արտադրության համար պողպատը ձուլվում է բետոնով: