Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են հազարամյակների խոր բարեկամության վրա․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին:
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև կա հին պատմություն, մշակութային և կրոնական ընդհանուր արժեքներ.
«Երկու երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ կապերի ոլորտներն ու հնարավորությունները շատ լայն են, խորը և բազմազան, քանի որ նրանց միջև առկա հարաբերությունների վերականգնման գործընթացը շարունակվում է, մենք մոտ ապագայում ականատես կլինենք դրա բարելավմանը»,- ասել է նա։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ իր այցը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև համագործակցության համար։