Միջազգային

«ԱՄՆ-ին և Ուկրաինային չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները». Պեսկով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Լոնդոնում խոսք էր գնում, որ ԱՄՆ-ն կարողանա շարունակել իր միջնորդական ջանքերը։ Որքանով հասկանում ենք, դեռևս չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները ինչ-որ հարցերի շուրջ, և այդ պատճառով հանդիպումը հիմա չի կայացել», - ասել Է Պեսկովը։