Միջազգային

Հայտնի է՝ ՌԴ-ից ով կմասնակցի Հռոմի Պապի հուղարկավորությանը

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ կներկայացնի Ռուսաստանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Հռոմի պապի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան»,- ասել է նա։

Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։