Հնդկաստանի իշխանությունները գրեթե կրկնակի կրճատել են Իսլամաբադում իրենց դեսպանատան և Նյու Դելիում Պակիստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։
«Դեսպանատների աշխատակիցների ընդհանուր թիվը ներկայիս 55-ից կկրճատվի 30-ի՝ հետագա կրճատումների պայմանով, որոնք պետք է իրականացվեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը»,- ասել է նա։
Միսրին նաև ասել է, որ Պակիստանի քաղաքացիներին թույլ չի տրվի մուտք գործել Հնդկաստան հատուկ ճամփորդական փաստաթղթերով, որոնք տրված են որոշ կատեգորիաների բարձրաստիճան անձանց՝ Հարավային Ասիայի Տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) վիզայի չեղարկման սխեմայի ներքո:
«Պակիստանի քաղաքացիներին SAARC սխեմայի տակ ավելի վաղ տրված բոլոր վիզաները չեղյալ են հայտարարվել: Հնդկաստանում գտնվող ցանկացած Պակիստանի քաղաքացի նման վիզայով 48 ժամ ունի Հնդկաստանը լքելու համար»,- ասել է հնդիկ դիվանագետը:
SAARC երկրների միջև գործող համակարգի համաձայն հատուկ վիզա ստանալու իրավունքը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ բարձր ատյանների դատավորներին, խորհրդարանականներին, քաղաքացիական ծառայողներին, գործարարներին, լրագրողներին և մարզիկներին։