«Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ես հենց նոր օվալաձև աշխատասենյակում էի նախագահի և Սթիվ Ուիթքոֆի հետ, և նրանք ցանկանում էին, որ բոլորն իմանան, որ բանակցությունները շարունակվում են»,- հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացը «ճիշտ ուղղությամբ է շարժվում», և Ուիթքոֆը պատրաստվում է Մոսկվա հերթական այցին։
«Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այս շաբաթվա վերջին կրկին կմեկնի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու համար», - ասել է մամուլի քարտուղարը։