Միջազգային

«Չինական կողմը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը». Ծինփին

Կողմերը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական փոխվստահությունը, խորացնել գործնական համագործակցությունը, ուժեղացնել համակարգումը միջազգային ասպարեզում․ Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ 

ՉԺՀ նախագահը նաև ընդգծել է, որ փոխադարձ ամուր աջակցությունը միմյանց առանցքային շահերին վերաբերող հարցերում Չինաստանի և Ադրբեջանի լավ ավանդույթն է, ինչպես նաև ռազմավարական գործընկերության անհրաժեշտ տար:

«Չինական կողմը սատարում է Ադրբեջանի ջանքերը պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության, ազգային առանձնահատկություններին համապատասխան զարգացման ուղին շարունակելու ուղղությամբ»,- ասել է նա։

Խոսելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին՝ Սի Ցզինպինը նշել է, որ դրա կառուցումն արդեն զգալի պտուղներ է տվել:

«Պետք է օպտիմալացնել բարձր մակարդակի ռազմավարական պլանավորումը, ուժեղացնել զարգացման ռազմավարությունների միավորումը, կատարելագործել համագործակցության մեխանիզմները, բացահայտել ներուժը, խորացնել և ընդլայնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհի» համատեղ շինարարությունը, հասնել զարգացման բարձր որակի»,- հավելել է Չինաստանի ղեկավարը։