Միջազգային

ԵՄ-ը հրաժարվում է հանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. Reuters

Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում վճռականորեն հրաժարվում է հանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Գործակալությունը, վկայակոչելով դիվանագետներին, գրում է, որ ԵՄ-ն այն դիրքորոշմանն է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն հանվի մինչև բանակցությունների ավարտը: 

Նշվում է նաև, որ Վաշինգտոնի որոշ գաղափարներ դուր չեն գալիս Մոսկվային, մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն «չի պնդում Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ ՌԴ-ի պահանջները» և հանդես չի գալիս եվրոպական ուժերի տեղակայելու գաղափարին՝ որպես Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքների մաս: