Միջազգային

Մասկն ավելի քիչ ժամանակ կտրամադրի կառավարությանը

Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից կտրուկ կկրճատի իր ներգրավվածությունը Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքներում և հիմնականում կվերադառնա իր ընկերությունների ղեկավարությանը։

Մասկի ամենախոշոր ընկերությունը՝ Tesla-ն, հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը, համաձայն որի՝ ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 71 տոկոսով։

«DOGE-ի թիմի ձևավորումը, ինչպես նաև կառավարության հետ համագործակցությունը՝ ֆինանսական կարգապահություն ապահովելու ուղղությամբ, հիմնականում ավարտված են», – ըստ Reuters-ի, ասել է Մասկը։

Նույն ժամանակ Մասկը հավելել է, որ ամբողջությամբ չի լքի DOGE-ը․ իր խոսքերով՝ նա շարունակելու է իր ժամանակի մոտ 40 տոկոսը տրամադրել դեպարտամենտի աշխատանքներին։