Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Լրատվամիջոցները հայտնում են 26 զոհի մասին, որոնց անունները հրապարակվել են։ Նրանք տղամարդիկ են, որ Քաշմիր էին եկել երկրի տարբեր ծայրերից։
Հարձակումը տեղի է ունեցել Բայսարանում՝ լեռնային մարգագետնում, որը գտնվում է Փահալգամի հիմնական ճանապարհից հեռու: Այս վայրը հաճախ անվանում են «տեղական Շվեյցարիա» և այն բազմիցս նկարահանվել է բոլիվուդյան ֆիլմերում: Բայսարան հնարավոր է հասնել միայն ոտքով կամ ձիով: