Միջազգային

Ծինփինը և Ալիևը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Պեկինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը․ հաղորդում են ադրբեջանական զլմ-ները։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել են Իլհամ Ալիևի և Ծինփինի ընդլայնված կազմով բանակցությունները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը և Չինաստանի նախագահները ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտում, այդ թվում՝ տիեզերքի հետախուզման, կանաչ զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում։