ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում երեք հազար բնակիչ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով:
Հրդեհը սկսվել է երեքշաբթի առավոտյան Օուշեն շրջանի Greenwood Forest բնապահպանական տարածքում։ Նյու Ջերսիի անտառային հրդեհների ծառայության տվյալներով՝ հրդեհի միայն 10%-ն է վերահսկման տակ առնված։ Դեպքի պատճառը դեռ հետաքննվում է։
Հրդեհն ընդգրկել է շուրջ 1,3 հազար հեկտար տարածք: