Չինաստանը պատրաստվում է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նոր գլուխ՝ Հայաստանի մասնակցությամբ։ Այդ նպատակով Պեկինը և Երևանը շուտով համաձայնագիր կստորագրեն տրանսպորտի ոլորտում․ թուրքական Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Դիվանագետը վստահ է, որ այս նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
Մին Չենն ասել է, որ Պեկինը ծրագրում է Հայաստանին, որը ներկայացել է որպես «Խաղաղության խաչմերուկ», ավելի ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։