Միջազգային

Ուկրաինայում ռուսական կամիկաձեն հարվածել է ավտոբուսին. կան զոհեր

Ռուս զինվորականները կամիկաձե անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքին․ հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ, մինչ այժմ հայտնի է 30 վիրավորի մասին։

Դնեպրոպետրովսկի շրջանային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկն էլ հայտնել է, որ ռուսները հարձակվել են աշխատանքի մեկնող ձեռնարկության աշխատակիցներով ավտոբուսի վրա։