Միջազգային

Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապի լուսանկարը

Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ետմահու լուսանկարը։ Պապը բաց դագաղում է՝ կարմիր զգեստ հագած, պապական միտրան գլխին, տերողորմյան ձեռքին։ Լուսանկարն արվել է Ֆրանցիսկոսի նստավայր Կասա Սանտա Մարտա մատուռում։ 

Սպասվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա ոչ թե տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորե տաճարում, ինչպես երկու տարի առաջ ցանկացել էր ինքը՝ Ֆրանցիսկոսը։ Սա Հռոմի գլխավոր եկեղեցիներից մեկն է, որտեղ գտնվում է Մարիամ Աստվածածնի հնագույն պատկերը։ 

Ողջ աշխարհից Հռոմ կժամանեն երկրների առաջնորդներ։ Հատուկ թռիչքներ են սպասվում Արգենտինայից՝ Ֆրանցիսկոսի հայրենիքից։