CNN-ը ցուցադրել է Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտ ամսին նվիրել էր ԱՄՆ նախագահին։
Հեղինակը Պուտինի նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է։ Նրա խոսքով՝ աշխատանքի համար գումար չի վերցրել, քանի որ «միանգամից հասկացել է, թե ինչ դեր կարող է ունենալ այս դիմանկարը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մերձեցման գործում», գրում է կայքը։