Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը համատեղ քայլեր կձեռնարկեն կապերն ամրապնդելու համար։ Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հավելել է, որ Անկարան կամրապնդի կապերը թյուրքական պետությունների, մասնավորապես՝ Իսլամաբադի հետ։