Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան առևտրային բանակցություններում առաջընթացի մասին։
Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ իրենք ցանկանում են համագործակցել այն մարդկանց և երկրների հետ, ովքեր գիտակցում են պահի պատմական էությունը, որում պետք է համախմբվել և կառուցել իսկապես նոր բան, գլոբալ առևտրի համակարգ, որը հավասարակշռված է, բաց, կայուն և արդար․
«Ամերիկայի գործընկերները չպետք է նման լինեն Ամերիկային, ոչ էլ մեր կառավարությունները պետք է ամեն ինչ անեն ճիշտ նույն կերպ, բայց մենք պետք է ունենանք որոշ ընդհանուր նպատակներ»,- ընդգծել է նա։
«Քննադատները հարձակվել են նախագահ Թրամփի վրա՝ նախկինում աշխատատեղերը վերադարձնելու նպատակով առևտրային պատերազմ սկսելու համար, բայց ոչինչ չի կարող հեռու լինել ճշմարտությունից: Նա ձգտում է հավասարակշռել համաշխարհային առևտուրը, որպեսզի Ամերիկան, Հնդկաստանի նման ընկերների հետ միասին, կարողանա արժանապատիվ ապագա կառուցել մեր ողջ ժողովրդի համար»,- հավելել է նա։