Միջազգային

«Կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդներ

«Կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդներ

ԵՄ դիտորդական առաքելությունն իր հաղորդագրության մեջ հայտնել է, որ արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սահմանային կրակոցների հետևանքները։ 

«Մինչև Զատկի հանգստյան օրերը ԵՄ դիտորդական առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։

Խոզնավարում EUMA-ն արձանագրել է երկու կրակոց, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը․ հնարավոր է, դրանք արձակվել են այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,- ասվում է առաքելության հրապարակման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական