Միջազգային

Ո՞վ կներկայացնի ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը կներկայացնի ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, որոնք տեղի կունենան այս շաբաթ՝ Լոնդոնում, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը։

Բրյուսը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն չի մեկնի Լոնդոն։