Միջազգային

Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը

Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը

«Մենք ևս մեկ անգամ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը և նշում, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում:

Մակի Բոչորիշվիլիի խոսքով՝ Վրաստանն անկեղծորեն ցանկանում է իր ներդրումն ունենալ Հվ․ Կովկասում խաղաղության և կայունության գործում:

«Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների առաջին հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ընդգծել է նա։

Ըստ նախարարի՝ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես նրա դերի ավելի լավ ներկայացմանն ուղղված նախագծերի իրականացմանը․ 

«Այս առումով մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում մեր գործընկերների հետ, և այս համատեքստում ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Վրաստան այցելելու և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այս հարցերը քննարկելու համար», - հայտարարել է Մակա Բոչորիշվիլին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական