Միջազգային

Դարվին Նունյեսը ամռանը կհեռանա «Լիվերպուլից»

Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, գրեթե հաստատ է, որ ուրուգվայցի հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից: Այդ սցենարին աջակցում են և՛ «Լիվերպուլի», և՛ ֆուտբոլիստի ներկայացուցիչները։  

Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան «Ալ Նասր» տեղափոխությանը, սակայն արդյունքում մերսիսայդցիները հրաժարվեցին վաճառել նրան մրցաշրջանի ընթացքում: 

Դարվինը 2022 թվականին մերսիսայդցիների կազմ է տեղափոխվել «Բենֆիկայից»՝ 75+25 միլիոն եվրոյով: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։