Միջազգային

Վատիկանը նշել է Հռոմի Պապի մահվան պատճառը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կաթվածն ու դրա հետևանքներն են, հայտարարել է Վատիկանի առողջապահության և հիգիենայի գրասենյակի ղեկավար Անդրեա Արկանջելին։

«Հաստատում եմ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 7.35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի տան իր բնակարանում՝ ուղեղի կաթվածից և անդառնալի հետևանքներից»,- ասել է սրտանոթային համակարգի առողջապահության ծառայության ղեկավարը:

Արկանջելին ավելացրել է, որ Պապի վիճակը բարդացել է սուր շնչառական անբավարարության հետևանքով՝ երկկողմանի բազմաբնույթ մանրէային թոքաբորբից հետո, բազմաթիվ բրոնխեեկտազներով (պաթոլոգիկորեն լայնացած բրոնխային խողովակներ), արյան բարձր ճնշումով և II տիպի շաքարախտով։

Պոնտիֆիկոսի մահը հաստատվել է էլեկտրասրտագրության միջոցով։