Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ բանակցությունների նոր փուլ, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք հնարավորինս կառուցողական կերպով առաջ շարժվել՝ անվերապահ հրադադարի հասնելու նպատակով՝ հետագայում իրական և տևական խաղաղության հաստատմամբ»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը ցույց տվեց, որ «Ռուսաստանի գործողություններն են պատճառը, որ պատերազմը երկարաձգվում է»։