Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ԱՄՆ վերջին հանդիպումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրան խնդրել են մեկնաբանել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը և նոր շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը։
«Առաջիկա երեք օրվա ընթացքում բոլոր մանրամասները կպատմեմ, բայց մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի, Ռուսաստանի հետ։ Հաջող բանակցություններ են տեղի ունեցել նաև Իրանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։