Միջազգային

ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռ է հրդեհվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանում հրդեհվել է Delta Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը գտնվել է թռիչքուղու վրա։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Շարժիչի հետվածում բռկված հրդեհը տեղայնացվել է, մարդիկ տարհանվել են։ Airbus 330 ինքնաթիռում եղել է 282 ուղևոր, 10 բորտուղեկցորդուհի և երկու օդաչու։