Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նրա խոսքերը մեջբերված են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված՝ որոշակի սահմաններում և ազգային շահերին համապատասխան, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- նշել է նա։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն Օմանի ԱԳ նախարար Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ տեղի էր ունեցել նախորդ շաբաթ՝ օրը Հռոմում: Երրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 26-ին, իսկ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, Օմանում նախատեսված է փորձագիտական մակարդակով տեխնիկական խմբերի հանդիպում: