Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Եմենի վրա մարտի 15-ին սպասվող հարվածների մասին խոսել է Signal մեսինջերի մեկ այլ մասնավոր չաթում, որում ներառված են եղել նրա կինը, եղբայրը և անձնական փաստաբանը:
Նշվում է, որ նախարարի եղբայրն ու նրա անձնական փաստաբանն աշխատում են Պենտագոնում, սակայն Հեգսեթի կինը ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակից չէ։ Զրույցը ստեղծվել է Հեգսեթի կողմից 2025 թվականի հունվարին՝ մինչ նախարարի պաշտոնում նրա հաստատումը։ Լրագրողները գրում են նաև, որ Պենտագոնի ղեկավարն օգտագործել է իր անձնական հեռախոսը, այլ ոչ թե կառավարականը, որպեսզի մուտք գործի Signal chat։