ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր միկրոբլոգում գրել է. ««Ազատության օրվա» մեր հայտարարությունից հետո բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և գործարար ղեկավարներ դիմել են ինձ՝ խնդրելով ազատել մաքսատուրքերից:
Հաճելի է տեսնել, որ աշխարհը գիտակցում է, որ մենք լուրջ ենք, քանի որ մենք իսկապես լուրջ ենք: Նրանք պետք է ուղղեն տասնամյակների չարաշահումների սխալները, բայց դա նրանց համար հեշտ չի լինի: Մենք պետք է վերականգնենք մեր մեծ երկրի հարստությունը և ստեղծենք իսկական փոխադարձություն։ Բայց նրանց համար, ովքեր ցանկանում են ամենահեշտ ճանապարհը. եկեք Ամերիկա և կառուցեք Ամերիկայում»,- գրել է նա: