Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային մի շարք պայմաններ է առաջադրել հակամարտությունը դադարեցնելու համար

Վաշինգտոնի կողմից առաջադրված պահանջների թվում են Կիևի` ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը և Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչելը: ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն հաստատել նաև Զապորոժիեյի ատոմակայանի վրա։ 

Գաղափարները ուրվագծվել են գաղտնի փաստաթղթում, որը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են իրենց ուկրաինացի գործընկերներին ապրիլի 17-ին՝ Փարիզում:

Սպասվում է, որ Կիևը կպատասխանի Վաշինգտոնի պահանջներին այս շաբաթվա ընթացքում։ Եթե ​​ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի դիրքորոշումները համընկնեն, ապա առաջարկները կներկայացվեն Ռուսաստանի քննարկմանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն առաջարկել էր մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։