Միջազգային

Պետդեպարտամենտը արմատապես կփոխվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագրի նախագիծ է պատրաստել, որը ենթադրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի արմատական վերակազմավորում: 

Այդ քայլի նպատակն է օպտիմալացնել ֆունկցիաներն ու կրճատել չարաշահումները:

Նախագիծը ենթադրում է բազմաթիվ տարածաշրջանային բյուրոների վերացում և չորս կորպուսի ստեղծում՝ եվրասիական, մերձավորարևելյան, լատինամերիկյան և հնդկա-խաղաղօվկիանոսյան: 

Բացի այդ, առաջարկվում է փակել ժողովրդավարության և մարդու իրավունքների, փախստականների և միգրացիայի հարցերով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ զբաղվող բյուրոները: