Միջազգային

«Զատկի զինադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են». Պուտին

«Զատկի զինադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զատկի զինադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են: 

Ըստ ՌԴ նախագահի՝ ՌԴ -ն հրադադարի ժամանակ ֆիքսել է Կիևի մարտական ակտիվության նվազում, բայց այդ ընթացքում եղել է ավելի քան 5 հազար հարձակում։

«Ընդհանուր առմամբ, հակառակորդի կողմից նկատվում է մարտական ակտիվության նվազում։ Սրանք գնահատականներ են, այդ թվում նաև մեր խմբավորումների։ Այնուամենայնիվ, գրեթե 5000 խախտում է եղել, 4900-ը, որից 6-ը՝ հարձակում և 90 - ը՝ ինքնաթիռի տիպի ԱԹՍ-ների հարվածների փորձ։ Մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք ապագային նայել», - հավելել է նա:

Վլադիմիր Պուտինը խոսել է նաև պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու մասին.

«Սումիի կենտրոնին հարված է հասցվել, քանի որ այնտեղ պարգևատրել են Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին, որոնք հանցագործություններ են կատարել Կուրսկի շրջանում»,- ասել է Պուտինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական