Իսրայելական բանակը Գազայի հատվածում պաղեստինցի բուժաշխատողների և փրկարարների զոհվելուց գրեթե մեկ ամիս անց խոստովանել է, որ զինվորականները սխալներ են թույլ տվել: Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ապրիլի 20-ին հրապարակված հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ մայիսի 23-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում շտապ օգնության մեքենաների և պաղեստինյան փրկարարական ծառայությունների հրետակոծումը եղել է «օպերատիվ թյուրիմացության» արդյունք:
Ստուգումը նաև բացահայտել է մի քանի մասնագիտական սխալներ, հրամանների խախտումներ եւ միջադեպի մասին ոչ ամբողջական զեկույց, հայտարարել են ՑԱԽԱԼ-ում: Արդյունքում, միջադեպի ժամանակ գործողությունը ղեկավարող հետախուզական գումարտակի հրամանատարի տեղակալը կազատվի աշխատանքից:
«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է չներգրավված քաղաքացիական անձանց պատճառած վնասի համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում, նշվում է, որ պարզվել է, որ 15 զոհերից 6-ը ՀԱՄԱՍ արմատական խմբավորման անդամներ են։