ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ նախագահն ասաց, որ հնարավոր է քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը, այդ թվում՝ երկկողմանի, նախագահը նկատի ուներ բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ նախագահը նախկինում բազմիցս խոսել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Սա նրա հերթական առաջարկն է այս կապակցությամբ։