Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Գազայում արտակարգ ծառայության 15 աշխատակցի սպանության առթիվ անցկացրած հետաքննությունը. բացահայտվել են իսրայելական զինվորականներ մի շարք սխալներ։
Հաշվետվության համաձայն՝ տորաբաժանման հրամանատարի տեղակալն ազատվել է աշխատանքից՝ «հետաքննության ընթացքում թերի և ոչ ճշգրիտ զեկույց ներկայացնելու համար»:
Մարտի 23-ին 14 փրկարար և ՄԱԿ-ի մեկ աշխատակից զոհվել են Գազայի Ռաֆահ շրջանում, երբ Պաղեստինի Կարմիր Կիսալուսնի ընկերության շտապօգնության մեքենաների շարասյունը, ՄԱԿ-ի ավտոմեքենան և Գազայի քաղաքացիական պաշտպանության հրշեջ մեքենան հայտնվել են իսրայելական զինվորականների կրակի տակ:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական զորքերը կրակ են բացել՝ կարծելով, թե բախվել են թշնամական ուժերի սպառնալիքի:
Ըստ զեկույցի, Իսրայելի պաշտպանության բանակը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատի զոհվածների կապը ՀԱՄԱՍ-ի հետ, չնայած նրան, որ զոհվածների անունները հասանելի են եղել:
Հաշվետվությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «թշնամական և վտանգավոր մարտական գոտում», և որ տեղում գտնվող հրամանատարը զգացել է անմիջական սպառնալիք, երբ մեքենաները արագ մոտեցել են:
Ըստ զեկույցի՝ «գիշերային վատ տեսանելիության» պատճառով հրամանատարը չի ճանաչել շտապօգնության մեքենաները:
Սկզբում Իսրայելը պնդում էր, որ զորքերը կրակ են բացել, քանի որ շարասյունը մթության մեջ «կասկածելի կերպով» է մոտեցել՝ անջատված լուսարձակներով և առանց փարոսիկների: Իսրայելը հայտարարել էր, որ մեքենաների շարժը նախապես համաձայնեցված կամ կոորդինացված չի եղել բանակի հետ:
Սակայն ավելի ուշ Իսրայելը այդ զեկույցը որակեց «սխալ»՝ նշելով, որ զոհված բուժաշխատողի բջջային հեռախոսում հայտնաբերված տեսանյութում երևում են մեքենաներ՝ միացված լուսարձակներով և թարթող փարոսիկներով: