ԱՄՆ փոխնախագահ ՋԴ Վենսը կիրակի օրը կարճ հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ՝ Զատիկի տոնի առթիվ ողջույններ փոխանակելու համար: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք հեռակա վեճի մեջ էին մտել Թրամփի վարչակազմի՝ միգրանտների արտաքսման ծրագրերի շուրջ:
88-ամյա պապը ԱՄՆ-ի կաթոլիկ փոխնախագահին նվիրել է երեք մեծ շոկոլադե ձու՝ Վենսի երեք փոքր երեխաների համար, որոնք ներկա չեն եղել, նաև՝ Վատիկանի փողկապ։
«Գիտեմ, որ Ձեր ինքնազգացողությունը լավ չի եղել, բայց ուրախ եմ տեսնել, որ առողջությունն ավելի լավ է։ Շնորհակալություն, որ ընդունեցիք ինձ»,- ասել է Վենսը պապին:
Վենսի ավտոշարասյունը Վատիկան է մտել կողմնային դարպասով, մինչ Սուրբ Պետրոսի հրապարակում ընթանում էր Հարության պատարագը: Ֆրանցիսկոսը պատարագի անցկացումը վստահել էր մեկ այլ կարդինալի: