Միացյալ Թագավորությունը կտրուկ մեծացնում է պայթուցիկների և արկերի արտադրությունը՝ նվազեցնելով ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կախվածությունը։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
BAE Systems ընկերությունը RDX պայթուցիկի նոր գործարաններ կկառուցի երկրում․ այն այժմ ներմուծվում է ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:
Մինչև ամառ ընկերությունը մտադիր է 155 մմ հրետանային արկերի արտադրությունն ավելացնել 16 անգամ՝ ի համեմատ 2 տարի առաջվա ծավալների: