Միջազգային

«ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար». Պեսկով

«ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար». Պեսկով

«Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին և չպետք է ունենա դաշինքին ինտեգրվելու հեռանկար»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դա սպառնալիք կդառնա Ռուսաստանի ազգային շահերի համար։ Սա, ըստ էության, հակամարտության հիմնական պատճառներից մեկն է, ինչպես բազմիցս նշել է նախագահ Պուտինը»,- հավելել է նա։

Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ի հայտարարություններն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու անհնարինության մասին, համընկնում են Մոսկվայի դիրքորոշման հետ։

«Մենք տեղեկացել ենք, որ Վաշինգտոնը բացառում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Սա, անկասկած, գոհացնում է մեզ և համապատասխանում է մեր դիրքորոշմանը», - ասել է Պեսկովը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե հույս ունի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնության կգան, Պեսկովն ասել է. «Այժմ չենք ցանկանում մեկնաբանություններ տալ, հատկապես՝ ժամկետների վերաբերյալ։ Նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար»։

Պեսկովի հիմնական հայտարարություններն՝ ստորև․

  • Զատկի զինադադարը նախագահ Պուտինի նախաձեռնությունն էր։
  • Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ դա սպառնալիք կհանդիսանա Ռուսաստանի շահերի համար։
  • Կրեմլը տեղեկացել է, որ Վաշինգտոնը բացառում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, ինչը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ։
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի հարցի շուրջ, և Մոսկվան հույս ունի, որ դա արդյունքներ կտա։
  • Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար։
  • Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիների որոնումը չի կարող հանրային դաշտում լինել․ անհրաժեշտ է զգուշորեն վերաբերել տեղեկատվական հոսքերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական