Միջազգային

Հռոմի պապն Սուրբ Զատիկի իր ուղերձում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի իր ուղերձը նվիրել է ողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման կոչին:

Նա իր ուղերձում անդրադարձել է  նաև Հարավային Կովկասի մասին,նշելով, որ այստեղ երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում: Նա, մասնավորապես, աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար, գրում է Vatican news-ը։

Այս տարի Զատկի պատարագը Վատիկանում անցկացվել է առանց նրա։ Հռոմի պապի փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին։

 Հռոմի պապն իր ուղերձում անդրադարձել է նաև Գազայի հատվածի իրավիճակին, Ուկրաինայի պատերազմին և այլ հակամարտությունների՝ խաղաղության կոչ անելով։