Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը, գրում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ Հռոմում Օմանի դեսպանատան կողմից կազմակերպված բանակցությունների երկրորդ փուլի համար:
Բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատում՝ անցած շաբաթ օրը։