Միջազգային

«Սա է Պուտինի իրական վերաբերմունքը Զատկին և մարդկային կյանքերին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Զատկի զինադադարի» վերաբերյալ հայտարարությանը։

«Մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձի հետ կապված՝ ներկայումս Ուկրաինայում տարածվում է օդային տագնապի ահազանգ։ Ժամը 17։15-ին մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական հարձակողական անօդաչու սարքեր։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան արդեն սկսել են աշխատել պաշտպանության վրա։ Սա է Պուտինի իրական վերաբերմունքը Զատկին և մարդկային կյանքերին»,- նշել է նա։