Միջազգային

Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել։ Զատկի հրադադարը կսկսի գործել այսօր՝ ժամը 18։00-ից և կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։

«Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- ասել է ՌԴ նախագահը։