Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը ուկրաինական Ղրիմի նկատմամբ՝ որպես Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության ավելի լայն համաձայնագրի մաս։
Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Ղրիմի վերաբերյալ վերջնական որոշում, ըստ մարդկանց, չի կայացվել։
Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն պատասխանել պարբերականի մեկնաբանության խնդրանքին:
Լրատվականի աղբյուրը՝ ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի ճանաչման հավանականությունը կամ բանակցությունների մանրամասները։