Միջազգային

Բաքվում հարսանիքի ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Բաքվում՝ հանդիսությունների սրահներից մեկում, հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային թունավորում է տեղի ունեցել, 32 անձ տեղափոխվել է հիվանդանոց սննդային թունավորման ախտանշաններով։

Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը հետաքննում է Բաքվի հանդիսությունների սրահում զանգվածային թունավորման պատճառները։Ադրբեջանական զլմ-ները նշում են, որ գործակալության փորձագետները նմուշներ են վերցրել բոլոր սննդամթերքից, որոնք մատուցվել են հյուրերին և հասանելի են եղել հանդիսությունների սրահում։ Բացի այդ, անձեռոցիկները վերցվել են աշխատանքային մակերեսներից և սեղաններից:

Նշվում է, որ տուժածներից 23 կին է, 9՝ տղամարդ։