Ուկրաինայի հարցում արդեն որոշակի առաջընթաց կա, դա կապված է էներգետիկ օբյեկտների չհարվածելու ժամանակավոր մորատորիումի հետ, սակայն առջևում դեռ շատ քննարկումներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայի Էներգետիկ ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ համաձայնության 30-օրյա ժամկետը սպառվել է»,- ընդգծել է Պեսկովը։